ԱՄՆ-ն չեղարկել է ռեկորդային թվով չվերթներ

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է ավելի քան 11 000 չվերթների չեղարկում, ինչը համավարակից ի վեր ամենավատ ցուցանիշն է։

«Այսօր չեղարկվել է ավելի քան 11 000 չվերթ, իսկ 17 000 մեկնում հետաձգվել է։ Սա կորոնավիրուսի համավարակից ի վեր չվերթների չեղարկման ամենավատ օրն է», – ասել է նա Fox News-ի եթերում։

Դաֆին նշել է, որ այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով, այլև օդանավակայաններում անձնակազմի հետ կապված խնդիրներով։