Զբոսաշրջության կոմիտեի նախագահը Իսպանիայի թագավորի հետ քննարկել է Հայաստան-Իսպանիա զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները
FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունը։ Ընդունելության շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Նորին Մեծության հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իսպանիա զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները։
Ընդունելության ավարտին Իսպանիայի Թագավորը լուսանկարվեց ցուցահանդեսին մասնակցող երկրների ներկայացուցիչների հետ։