Օնլայն վարկ AMIO Mobile-ում

AMIO Mobile հավելվածի միջոցով այժմ կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու։

Օնլայն վարկի հիմնական պայմաններն են՝

●       Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ

●       Մրցունակ տոկոսադրույք՝ սկսած տարեկան անվանական 15%-ից
(տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08%-19.79%)

●       Առանց միջնորդավճարների

●       Արագ և հարմար գործընթաց վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց,  որոշումը կայացվում է տեղում, վարկը տրամադրվում է մի քանի րոպեում:

Օնլայն վարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր դեռևս Ամիօ բանկի հաճախորդ չեն։ Ամիօի հաճախորդ դառնալը հնարավոր է ամբողջությամբ օնլայն՝ պարզապես ներբեռնելով AMIO Mobile հավելվածը և անցնելով արագ նույնականացում:

Բացի օնլայն վարկից, AMIO Mobile հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել մի շարք ժամանակակից բանկային ծառայություններից՝ բացել օնլայն ավանդներ շահավետ պայմաններով, ստանալ դրամային փոխանցումներ և օգտվել բազմաթիվ այլ առավելություններից:

AMIO Mobile-ի շնորհիվ Ձեր բանկը միշտ Ձեզ հետ է՝ ցանկացած պահի և ցանկացած վայրում։

Ներբեռնեք AMIO Mobile հավելվածն
այստեղ։

Բանկը վերահսկվում ՀՀ ԿԲ կողմից