ՏՏ ոլորտի խոշոր հարկատուների հարկային ցուցանիշները 2024-2025-ին
Modex-ը վերլուծել է խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ոլորտի ընկերությունների վճարած հարկերը։
2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 69 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 105.8 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 21 միլիարդ դրամով ավելի շատ է, քան 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը:
- 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը, նախորդ տարվա 3.5%-ի փոխարեն։
- 69 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 14 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 53.5%-ը (7,501 միլիոն դրամ), որին հաջորդում է Synopsys Armenia ընկեորթյունը, որն ապահովել է շահութահարկի 6%-ը (856 միլիոն դրամ)։
- ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 11-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես BostonGene և Arctera AM ընկերությունների դեպքում:
2024թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:
Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։
Modex-ը յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։