Արտաշատի ավագ դպրոցը հանձնվել է շահագործման. Տեսանյութ

Արտաշատի ավագ դպրոցը հանձնվել է շահագործման։  462 տեղ հզորությամբ դպրոցը վերակառուցվել է Կառավարության միջոցներով։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ էր: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականին։ 
Վերակառուցումից հետո դպրոցը հագեցած է նաև ժամանակակից լաբորատորիայով։
Այս կապակցությամբ տեսանյութ է հրապարակել Արարատի մարզպետի աշխատակազմը: