Կառնուտի դպրոցը հիմնանորոգվում է
Կառնուտ բնակավայր կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Ախուրյան համայնքի ներկայացուցիչները այցելել են Կառնուտի միջնակարգ դպրոց և ծանոթացել շինարարարական աշխատանքների ընթացքին:
Այնն երկայումս վերանորոգվում է պետության միջոցներով՝ շուրջ 154 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ։ Ընթանում են հիմնական շենքի ներքին հարդարման աշխատանքներ:
Դպրոցի վերակառուցման աշխատանքների մեկնարկի մասին հայտարարվել է ավելի քան 5 տարի առաջ, սակայն նախորդ տարի՝ կառաբարության որոշմամբ, շինարարական աշխատանքների ցանկում ավելացվել է նաև դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցումը, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգումը:
Համայնքի ղեկավարը շրջել է դպրոցում, տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին: