Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալն աճել է
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալը 2025-ին 2021թ.-ի նկատմամբ աճել է շուրջ 72% կամ բացարձակ աճը 1 մլրդ 863,6 մլն դոլար։ 2024թ.ի նկատմամբ աճի ցուցանիշը կազմել է շուրջ 10% կամ 388,9 մլն դոլար։
Այդ մասին ՖԲ իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։