Հուսով եմ՝ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն. Պապոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին

Շատ լավ է, որ Թուրքիան մեր՝ նվազագույնը տնտեսապես ամենամեծ հարևանն է իր ՀՆԱ-ի ծավալով, ունենք հնարավորություն սահմանը բացելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պայմաններով և երբ կբացվի Թուրքիայի հետ սահմանը:

«Հուսով եմ, որ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն այդ մասին»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Ստեղծվել են բոլոր պայմանները թե՛ մաքսային, թե՛ սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար: