2025-ին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2 տոկոսով
Հայաստանում 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախանցյալ տարվանից բարձր է եղել 9.2 տոկոսով:
Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում:
Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.7 տոկոսով՝ գնահատվելով 3 տրլն 327 մլրդ 745.1 մլն դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024 թվականի համեմատ ավելացել է 5.6 տոկոսով և գնահատվում է 1 տրլն 57 մլրդ 224 մլն դրամ:
Շինարարության ծավալն աճել է 20.2 տոկոսով՝ հասնելով 810 մլրդ 676.1 մլն դրամի:
Երկրում առևտրի շրջանառությունը մեկամյա կտրվածքով ավելացել է 3 տոկոսով՝ կազմելով 6 տրլն 789 մլրդ 902.9 մլն դրամ:
Ծառայությունների ծավալի աճը (առանց առևտրի) 10.6 տոկոս է. կազմել է 4 տրլն 94 մլրդ 603.1 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2025 թվականին 3.3 տոկոսով բարձր է եղել նախանցյալ տարվա ցուցանիշից:
2025 թվականին՝ 2024-ի համեմատ, արտադրվել է 6.7 տոկոսով շատ էլեկտրաէներգիա՝ 10 մլրդ 10.3 մլն կիլովատ/ժամ:
Միջին ամսական անվանական աշխատավարձը մեկ տարում ավելացել է 5.6 տոկոսով՝ հասնելով 303 հազար 140 դրամի: