Ինչպես անկանխիկ ստանալ կենսաթոշակները և նպաստները. ԱՍՀՆ-ը հոլովակ է հրապարակել

Կենսաթոշակը և նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են վճարող կազմակերպության ընտրության դիմում լրացնել՝ առանց տնից դուրս գալու՝ առցանց եղանակով՝ անցում կատարելով կենսաթոշակի և նպաստի ստացման անկանխիկ եղանակի։

Այս մասին հոլովակ է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները փոխանցվելու են բացառապես անկանխիկ եղանակով։