Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններով

Եթե բանկային ծառայություններից օգտվելիս ակնկալում ես ավելին՝ լայն հնարավորություններ, հավելյալ արտոնություններ և ճկուն պայմաններ, ապա Amio Pro փաթեթը հենց քեզ համար է։

Այս փաթեթով կարող ես անվճար ստանալ նոր Mastercard World կամ Visa Platinum քարտ և օգտվել արտոնյալ ծառայություններից թե´ առօրյա բանկինգում, թե´ ճամփորդությունների ընթացքում․

• Concierge ծառայություն,

• Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,

• Fast Track ծառայություն, ինտերնետ ռոումինգ և շատ ավելին։

Amio Pro փաթեթը նաև ներառում է՝

• Ավտովարկ և գույքի գրավով վարկ՝ 0.2% տոկոսադրույքի զեղչով,

• Ավանդ՝ գործող տոկոսադրույքին մինչև +0.25%,

• Առանց սպասարկման վճարի բանկային հաշիվներ՝ 4 արժույթով,

• Անվճար տեղեկանքներ,

• Անվճար կանխիկացում բանկոմատներից,

• Անվճար SMS հաղորդագրությունների հնարավորություն,

• Արտահերթ սպասարկում մասնաճյուղերում,

• Եվ մի շարք այլ արտոնյալ ծառայություններ։

Ինչպես նաև գործում է 5% քեշբեք՝ ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գնումների համար:

Amio Pro-ն միավորում է ընդլայնված բանկային ծառայություններ, ճամփորդական արտոնություններ և շահավետ ֆինանսական պայմաններ՝ մեկ ամբողջական լուծման մեջ։

Amio Pro փաթեթին հնարավոր է միանալ այցելելով Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ։

Փաթեթի մանրամասներին ծանոթանալու և հայտ թողնելու համար անցիր հետևյալ հղմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։