Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել PEMPAL անդամ երկրների հանրային ֆինանսների կառավարման տեսլականներին

ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը մասնակցել են PEMPAL բյուջետային պրակտիկայի համայնքի` Փարիզում տեղի ունեցած միջազգային համաժողովին:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել PEMPAL անդամ երկրների հանրային ֆինանսների կառավարման տեսլականներին, այդ գործընթացներում արհեստական բանականության ներդրմանը, ծախսերի վերանայումների առկա մեթոդաբանություններին և մի շարք այլ կարևոր թեմաների:
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, անդրադառնալով Հայաստանի փորձին, խոսել են հանրային ֆինանսների կառավարման ուղղությամբ իրականացված և իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև այդ ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում առաջացած հարցերի մասին։