Դեկտեմբերին` նախորդ ամսվա համեմատ, առևտրային բանկերի ավանդներն աճեցին 5․6 տոկոսով. ՀԲ

Հունվարին` դեկտեմբերի համեմատ, ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվեց 0․4 տոկոսով:  Ինչպես նշվում է ՀԲ՝ ՀՀ տնտեսական զարգացումները զեկույցում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ ՀՀ դրամը հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 4․5 տոկոսով, իսկ եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկվեց համապատասխանաբար 8.1 տոկոսով (տ/տ) և 24.2 տոկոսով ։ Համախառն պահուստներն աճեցին մոտավորապես 100 միլիոն ԱՄՆ դոլարով՝ հունվարին հասնելով 5․2 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը համարժեք է 4․1 ամսվա ներմուծման ծածկույթի։

Դեկտեմբերին` նախորդ ամսվա համեմատ, առևտրային բանկերի ավանդներն աճեցին 5․6 տոկոսով,  իսկ վարկավորումն ընդլայնվեց 2․6 տոկոսով։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կայուն մնաց՝ կազմելով 17 տոկոս (տ/տ) ընդհանուր ավանդների և 25․2 տոկոս վարկերի (տ/տ) դեպքում։ Ֆինանսական համակարգի ցուցանիշները կայուն մնացին՝ կապիտալի համարժեքության ցուցանիշը կայունացավ 20․7 տոկոսի, իսկ չաշխատող վարկերը՝ 1․3 տոկոսի մակարդակում։