Ալավերդիում մեկնարկել է ներբակային ասֆալտապատման ծրագիր. տեսանյութ
Վերջին 40-50 տարիներին առաջին անգամ Ալավերդիում մեկնարկել է ներբակային ասֆալտապատման ծրագիր։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սարահարթ թաղամաս, որտեղ համայնքային բյուջեից 42 մլն դրամ է ներդրվել՝ թաղամասի 2/30 և 1/12 շենքերի բակերի ասֆալտապատման, դիտահորերի փոխարինման, ջրահեռացման համակարգի անցկացման, եզրաքարերի փոխարինման նպատակով։
«2026թ. Ալավերդիում կունենանք ներբակային ասֆալտապատման խոշոր սուբվենցիոն փաթեթ»,- նշել է մարզի ղեկավարը։