Տաշիր քաղաքում կառուցվում է նոր բժշկական կենտրոն
Կառավարությունը Տաշիր քաղաքում կառուցում է նոր բժշկական կենտրոն` ներդրումը 4.5 մլն դոլար կամ 1 մլրդ 740 մլն դրամ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջել է շինհրապարակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Լոռու մարզպետի աշխատակազմի տեսանյութում ներկայացված է Տաշիրի գործող ԲԿ-ն` անբարեկարգ, խարխուլ վիճակում։ Նոր բժշկական կենտրոնը կունենա կից պոլիկլինիկ մասնաշենք։ Տաշիրցիները և հարակից բնակավայրերի բնակիչները կստանան որակյալ բուժսպասարկում։