ACSES. Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանում և սահմանակից երկրներում

Համաձայն ACSES-ի, 2018-2024 թվականներին տարածաշրջանում կառավարության պարտքի ՀՆԱ-ի նկատմամբ ամենամեծ ցուցանիշը արձանագրվել է Հայաստանում, 2024 թվականին այն կազմել է48%, 16%-ով պակաս քան 2020 թվականին։

 Ադրբեջանում ցուցանիշը ամբողջ ժամանակահատվածում մնացել է ամենացածր մակարդակում: 2022 թվականին գրանցվել է նվազագույն արժեքը՝ 12%, իսկ 2024 թվականին այն կազմել է 19%, ինչն առավելապես պայմանավորված է նավթային եկամուտներով։