Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում (Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գ․ Քարակերտ) և արձանագրել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: