Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները

Կառավարությունն այսօրվա նիստում  ընդունել է որոշում՝ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարները ամբողջական տրամադրելու մասին։

2024 և 2025 թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասը կազմել է 2,717,357,895 դրամ։ 2025 թ. ընթացքում Կառավարությունը փոխհատուցվել է 1,714,662,611 դրամ, ինչի արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր (2024թ․-ին կրած վնասի մասով), Արմավիր և Բաղրամյան (2025թ․-ին կրած վնասի մասով), Արագածոտնի մարզի Աշտարակ և Լոռու մարզի Գյուլագարակ համայնքները կարկտահարության հետևանքով կրած վնասների համար փոխհատուցվել են մասնակի։

Փաստացի վնասի և փոխհատուցված գումարների տարբերությունը վճարելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել 2026 թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում։ Առկա ֆինանսական պարտավորությունները ամբողջապես մարելու նպատակով կպահանջվի 1,002,695,284.4 դրամ։