Open Data Armenia 2026 մրցույթն ընդունում է հայտեր

Հայաստանում արդեն երրորդ տարին անընդմեջ հայտարարվում է Open Data Armenia բաց տվյալների ամենամյա մրցույթը։ Նախաձեռնության նպատակն է համախմբել տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, հետազոտողներին և լրագրողներին՝ ստեղծելու թվային նախագծեր, որոնք հիմնված են Հայաստանին ու Սփյուռքին առնչվող բաց տվյալների վրա։

Մրցույթն անցկացվում է Միջազգային բաց տվյալների օրվա (International Open Data Day) շրջանակում։

Ի՞նչ տվյալների մասին է խոսքը

Մրցույթի շրջանակը չի սահմանափակվում միայն պաշտոնական վիճակագրությամբ։ Կազմակերպիչները խրախուսում են աշխատանքը հայկական մշակույթի, պատմության, արվեստի, գրականության և տնտեսության վերաբերյալ տվյալների բազաների, պատկերների և թվային արխիվների հետ։

Այս տարի մասնակիցները կարող են ուժերը չափել երեք հիմնական ուղղություններով.

  1. Culture Apps of Armenia (Մշակութային հավելվածներ): Պատմական, լեզվական կամ մշակութային նշանակություն ունեցող ծրագրային լուծումներ։
  2. Data Visualization (Տվյալների վիզուալիզացիա): Ինտերակտիվ քարտեզներ և դիզայներական լուծումներով մատուցված տվյալներ։
  3. Հատուկ մրցանակ Dateno.io-ի կողմից: Կտրվի այն նախագծերին, որոնք կիրառել են Արհեստական բանականություն (AI) տվյալների մշակման կամ սթորիթելինգի համար։

Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $3000:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 6-ն է։

Մրցույթը բաց է ինչպես անհատների, այնպես էլ մինչև 5 հոգանոց թիմերի համար։ Մասնակիցները կարող են լինել ծրագրավորողներ, տվյալների վերլուծաբաններ, լրագրողներ, դիզայներներ և ուսանողներ՝ անկախ բնակության վայրից։ Հիմնական պայմաններից մեկն այն է, որ ստեղծված բոլոր նախագծերը պետք է հրապարակվեն բաց կոդով (Open Source) և ազատ լիցենզիայով։

Նախորդ մրցույթների հաղթողների թվում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են ArmAQI-ն (օդի որակի մոնիթորինգի հարթակ), Տիգրան Մեծի գահակալության մասին ինտերակտիվ պատմական քարտեզը և Birdwatching in Armenia հավելվածը, որը քարտեզագրել է Հայաստանի 359 թռչնատեսակների տեղանքները։

Մանրամասներն՝ այստեղ։