Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշում կայացրեց։
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները: Սահմանվել է նաև, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները:
Միաժամանակ, սահմանվել է, որ Կառավարությունը իրավասու է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր:
Այս որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝
- ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,
- Ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,
- ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները,
- գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,
- մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
- ՀՀ օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից, մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները,
- ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,
- սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ։