Johnson & Johnson-ը դադարեցնում է մանկական փոշու վաճառքը համաշխարհային շուկայում
Ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերությունը հաջորդ տարվանից կդադարեցնի տալկի հիմքով մանկական փոշու վաճառքը համաշխարհային շուկայում։ Այս մասին ընկերությունը հայտնել է հինգշաբթի օրը հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Ընկերությունն այն անվանում է «առևտրային որոշում», որը կայացվել է երկարաժամկետ աճի համար: Նշվում է նաև, որ ընկերության դիրքորոշումն առողջության համար փոշու անվտանգության վերաբերյալ չի փոխվել։
«Մենք վստահ ենք տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհի բժշկական փորձագետների կողմից անցկացված անկախ գիտական վերլուծություններին, որոնք հաստատում են, որ թալկի վրա հիմնված մանկական փոշին անվտանգ է, զերծ է ասբեստից և քաղցկեղ չի առաջացնում», - ասում է ընկերությունը: Ըստ The Washington Post-ի՝ 2014 թվականից ի վեր Johnson & Johnson-ը հայցեր է ստացել սպառողներից, ովքեր պնդում էին, որ ընկերության՝ տալկի վրա հիմնված արտադրանքի երկարատև օգտագործումն քաղցկեղ է առաջացրել:
Հայցերը մեղադրում էին ընկերությանը իր արտադրանքից առողջական ռիսկերը թաքցնելու մեջ, իսկ դժգոհ սպառողները պահանջում էին փոխհատուցում:
Աղբյուրը՝ shabat.am