Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը. խոսքը վերաբերում է «Նինոծմինդա» - «Բավրա» անցակետ տանող ճանապարհին։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով ՝ Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Պատճառը ձնաբուքն է և ցածր տեսանելիությունը։

Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: