Աջափնյակում 5G ցանցը ժամանակավորապես կարգելափակվի
Viva-ն տեղեկացնում է, որ 2026 թվականի մարտի 2-ին Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնն աշխատանքներ է իրականացնելու Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Այդ ընթացքում վարչական շրջանի որոշ հատվածներում 5G (2300 ՄՀց) ցանցը ժամանակավորապես կարգելափակվի, ինչը կարող է հանգեցնել 4G ցանցի ծանրաբեռնվածության և կապի որակի վատթարացման:
Viva-ն հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարությունների համար։