Air Arabia-ն ժամանակավորապես դադարեցնում է չվերթները դեպի ԱՄԷ

Air Arabia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր չվերթները դեպի ԱՄԷ և երկրից՝ օդային տարածքի սահմանափակումների պատճառով։

Այն ուղևորներին, որոնց չվերթները նախատեսված են առաջիկա 24 ժամվա ընթացքում, էլեկտրոնային փոստով և SMS հաղորդագրությամբ կուղարկվեն ծանուցումներ՝ այլընտրանքային տարբերակների վերաբերյալ։

Ավիաընկերությունը Երևանից  իրականացվելիք չվերթների վերաբերյալ տեղեկացնում է. 

«Օդային տարածքի փակման հետևանքով դեպի Շարժա - Երևան - Շարժա թռիչքները չեղարկվել են։ Աբու Դաբի - Երևան -Աբու Դաբի թռիչքների հետ կապված  հավելյալ կտեղեկացնենք։

Չեղարկված թռիչքների հետևանքով ավիաընկերությունն առաջարկում է՝

  •  Ամսաթվի անվճար փոփոխություն (նոր չվերթը պետք է լինի չեղարկված թռիչքից 5 օրերի ընթացքում)
  • Չեղարկում միայն վաուչերի տեսքով, որը կպահպանվի յուրաքանչյուր ուղևորի անվան ներքո համակարգում 1 տարի ժամկետով                                                                                                                                                                    Բոլոր հարցումները խնդրում ենք ուղարկել միայն հետևյալ էլ. հասցեին՝ armeniasales@airarabia.com»։