Սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում երեխաների մոտ. Լոս Անջելեսի դատարանը քննում է դրա վնասները

Մարկ Ցուկերբերգը հանդես է եկել Լոս Անջելեսի դատարանում՝ դեռահասների վրա սոցիալական ցանցերի ազդեցության վերաբերյալ գործով։ Google-ին և Ցուկերբերգին պատկանող Meta ընկերությանը մեղադրում են այն բանում, որ նրանք միտումնավոր ստեղծում են սոցիալական ցանցեր, որոնք կախվածություն են առաջացնում երեխաների մոտ և վնասում նրանց հոգեկան առողջությանը։

Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի մի բնակչուհի, որը մանկության տարիներին ակտիվորեն օգտվել է Instagram-ից և YouTube-ից (պատկանում է Google-ին)։ Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերը խորացրել են իր դեպրեսիան և ինքնասպանության մասին մտքերը։

Ամերիկուհին հայց է ներկայացրել նաև այլ սոցիալական ցանցերի՝ TikTok-ի և Snapchat-ի դեմ և դատարանում հասել է վնասների փոխհատուցման վերաբերյալ համաձայնության։

Դատարանում ելույթ ունենալով՝ Ցուկերբերգը հերքել է այն պնդումները, թե Instagram-ը դեռահասների մոտ կախվածություն է առաջացնում։