Աշխատանքային խորհրդակցություն Թալինի համայնքապետարանում
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և կոմունալ ոլորտի պատասխանատուները։
Քննարկման առաջնային թեմաներն էին համայնքի գարնանային աշխատանքների կազմակերպումը, կառուցապատման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև կոմունալ ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Օրակարգում ընդգրկված էին նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, նախագծային աշխատանքների ընթացքը, համայնքում իրականացվող բարեկարգման ծրագրերը և այլ տարաբնույթ թեմաներ։
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։