Կենսաթոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի. Փաշինյան

Մեր խնդիրն այն է, որ մեր կենսաթոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր արած հայտարարությանը, որ ամեն տարի կենսաթոշակը առնվազն գնաճի չափով կինդեքսավորվի։

«Ես դա առանց մանրամասն փորձագիտական քննարկումների հայտարարեցի նկատի ունենալով, որ մենք հիմա առաջ ենք այսինքն և մենք ռեզերվ ունենք ավելի հանգիստ, առանց նյարդայնանալու մտածել։ Խնդիրը հետևյալն է որ մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, և այդ փոփոխությունը երկու առանձնահատկություն ունի: Առաջինը, երբ դրան հասնում ես, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա էլի հետ է գլորվում դեպի իր նախնական վիճակին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այդ այն, ինչ ձեռք ես բերել, դա հետագայում զարգանա»,–ասաց նա։