Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ փետրվարին 4.5%-ով ցածր է եղել, քան 2025-ի փետրվարին
2026 թ. փետրվարին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377.6 դրամ (2025 թ. փետրվարին՝ 395.6 դրամ)։ Այս մասին վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի (Արմստատ) հրապարակած տվյալները։
Այսպիսով, փոխարժեքը 4.5%-ով ցածր է եղել 2025 թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից։
Միևնույն ժամանակ, 2026 թ. փետրվարին՝ նույն տարվա հունվարի համեմատ, սպառողական գները աճել են 0.5%-ով, իսկ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 0.6%-ով (դրամը արժևորվել է)։
2026 թ. փետրվարին՝ 2025 թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է սպառողական գների 4.3% աճ և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.1% նվազում ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Նույն ժամանակահատվածում նախորդ տարի հանրապետությունում գրանցվել էր սպառողական գների 2.5% աճ և հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.1% նվազում ԱՄՆ դոլարի նկատմամբ։