ՀՀ-ում ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք, ծաղկի արտահանումը զգալիորեն ավելացել է. փոխնախարարը՝ գյուղոլորտի մասին
Հայաստանից 2025-ին արտահանվել է 1320 տոննա ծաղիկ՝ 2024-ի 566 տոննայի համեմատ, ծաղկի արտադրության ուղղությունը ինտենսիվ կերպով զարգանում և մեծ կշիռ է կազմում երկրից արտահանման ծավալներում: Այս տարի նաև ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք՝ 2025-ի աշնանը աշնանացան ցորենի ավել ցանքով պայմանավորված:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, պետական աջակցության ծրագրերին ու անելիքներին:
Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2025-ին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 1 տրլն 57 մլրդ դրամ: Փոխնախարարի խոսքով՝ բուսաբուծության ոլորտը բավականին մեծ դրական ազդեցություն է ունեցել այս աճի ձևավորման համար: Պտուղ-հատապտուղների աճը, օրինակ, եղել է շուրջ 19.7 տոկոս, խաղողի բերքի աճը՝ ավելի քան 24 տոկոս, բանջարաբոստանային մշակաբույսերը՝ 2-5.5 տոկոս, հացահատիկ, հատիկաընդեղենը՝ 15 տոկոսից ավելի և այլն:
Փոդքասթն ամբողջությամբ