ՊԵԿ նախագահը 4 օրով մեկնում է Տաշքենդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը 4 օրով գործուղվում է Տաշքենդ։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2026 թվականի մարտի 11-14-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի և Ուզբեկստանի Հանրապետության պետական հարկային կոմիտեի կողմից կազմակերպվող՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովի 3-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
- Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Հակոբյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղմանծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։