Արարատ համայնքում շուտով շահագործման կհանձնվի կենցաղային կեղտաջրերի մաքրման նոր կայանը. Տեսանյութ

Արարատ համայնքում կառուցվել է և շուտով շահագործման կհանձնվի կենցաղային կեղտաջրերի մաքրման նոր կայանը։ 
Կայանը կառուցվել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմում է 312,723,000 դրամ, որի 65%-ը հատկացրել է Կառավարությունը,
35%-ը համայնքի մասնաբաժինն է։
Կայանը նախատեսված է Արարատ համայնքի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավան թաղամասի, ինչպես նաև Արարատ բնակավայրի (Արարատ գյուղ) մի մասի բնակչությունից առաջացող կենցաղային կեղտաջրերի մաքրման համար՝ ապահովելով օրական մինչև 1980 մ³ ջրի ընդունում և մաքրում։
Կայանի գործարկումից հետո մաքրված կեղտաջրերը կարող են օգտագործվել ոռոգման նպատակներով։
Տեսանյութն՝ այստեղ