ԲՏԱՆ-ն ընդունում է «GITEX EUROPE 2026»-ին մասնակցության հայտեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է տեխնոլոգիական ընկերություններին մասնակցելու Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական և ներդրումային միջոցառումներից մեկին՝ «GITEX EUROPE 2026»-ին:
Վայրը՝ Բեռլին, Գերմանիա
Ամսաթիվը՝ 2026 թ. հունիսի 30 - հուլիսի 1
«ARMENIA» միասնական տաղավարի ներքո ընտրված ընկերությունները հնարավորություն կունենան.
- Ներկայացնել սեփական լուծումները առանձին ցուցավահանակներով (stand):
- Իրականացնել ստարտափ ներկայացումներ (pitching sessions):
- Հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների և ներդրողների հետ:
Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման և մուտքի ծախսերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 24, 2026 թ. ներառյալ:
Մանրամասները՝ https://hightech.gov.am/.../ayl/norutyunner/gitex-2026