Նոր աքսելերացիոն ծրագիր ստարտափների համար․ մինչև $100,000 ներդրում և միջազգային մենթորներ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ Ցե-Քվադրատ Ամպեգա (C-Quadrat Ampega) սոցիալական հիմնադրամի հետ համատեղ և RECONOMY ծրագրի (Sida/Helvetas) համաֆինանսավորմամբ, մեկնարկում է «Սոցիալական ազդեցությամբ ստարտափների աքսելերացիոն ծրագիր» (Impact Acceleration Program): Ծրագիրը նախատեսված է վաղ փուլի ստարտափների համար, որոնք ստեղծում են չափելի սոցիալական ազդեցություն:
Ծրագրի մասնակիցները կստանան՝
- Համատեղ մշակված (co-creation) ծրագիր և մենթորների աջակցություն
- $30,000–$100,000 չափով բաժնեմասնակցային ներդրում «Ցե-Քվադրատ Ամպեգա» սոցիալական հիմնադրամից
- Հասանելիություն միջազգային մենթորներին, լաբորատորիաներին և հետագա ներդրումային ցանցերին
- Աջակցություն MVP (նվազագույն կենսունակ արտադրանք) ստեղծմանը և ներդրողներին ներկայանալու (pitch) պատրաստմանը
Ո՞ւմ են փնտրում
- Վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափներ
- ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs) համահունչ լուծումներ
- Հայաստանում գրանցված կամ գրանցվող ընկերություններ
- Բաժնեմասնակցային ներդրումներ ստանալու պատրաստ ստարտափներ
Մասնավորապես խրախուսվում են կանանց, երիտասարդների և քիչ ներկայացված համայնքների ներկայացուցիչների ղեկավարությամբ ստարտափների հայտերը։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) ծրագիր է՝ իրականացվող Հելվետաս (Helvetas Swiss Intercooperation) միջոցով, որն ուղղված է կանաչ և ներառական տնտեսական զարգացման խթանմանը Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրներում:
Դիմելու վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ն է։