2025–ին Երևանում ստերջացվել և պատվաստվել է 2703 շուն

2025թ. ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն։ Այս մասին նշվեց այսօր՝ մարտի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մասնավորապես, ստերջացվել և կատաղություն հիվանդության դեմ պատվաստվել է 2703 շուն, կատաղություն հիվանդության դեմ վերապատվաստվել է 671 շուն, քնեցում/անկում՝ 766 շուն, խնամակալ է գտել 83 շուն։

Մայրաքաղաքի փողոցներից և բակերից հավաքվել և ոչնչացման է ուղարկվել 1158 անկած կենդանու դի։ Կազմակերպված կրթական արշավներին մասնակցել է շուրջ 200 երեխա։

Տարվա ընթացքում կազմակերվել են կենդանիների խնամքի օրեր, որոնց մասնակցել են բազմաթիվ անհատներ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։