Խուդաթյանը դեսպանի հետ հանդիպմանը ընդգծել է Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Ողջունել եմ դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։

Կարևորել եմ նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։

Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- գրել է նա։