Մեկնարկել են Պուշկինի լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Լոռու մարզում մեկնարկել են Պուշկինի լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Այս ճանապարհը շրջանցում է Պուշկինի թունելը։ Ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, պատվածքը գրեթե ամբողջովին քայքայված էր։
Ներկայում կապալառուի կողմից իրականացվում են կմ0+000-կմ6+500 հատվածի հողային պաստառի շեպերի հանույթի և շեպերի հարթեցման աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցներով: