ՀԲ. Հունվարին ներկրումն ու արտահանումը նվազել են

ՀԲ զեկույցի համաձայն, Հայաստանում հունվարին արտահանման և նվազման ցուցանիշներն իջել են համապատասխանաբար 13.5%ով (տ/տ) և 11.2%ով (տ/տ)՝ հաջորդելով  2025 թ․ վերջին երկու ամիսների բարձր աճին։   

Արտահանումը նվազել է 13.5%ով (տ/տ)՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի45.1 %ով (տ/տ),  ինչպես նաև կենցաղային տեխնիկայի 69.1 %ով (տ/տ) նվազման հաշվին՝ պայմանավորված վերաարտահանման անկմամբ։Կրճատվեցին նաև այլ ապրանքների, օրինակ՝ պատրաստի սննդամթերքի (նվազումը՝ 16 %) և կենդանական ծագման այլ մթերքների (նվազումը՝ 23.8 %) արտահանման ծավալները։

Հիմնական դրական ազդեցությունն ապահովեցին հանքանյութերը, որոնց արտահանումն աճեց 43 %ով (տ/տ)։ Միաժամանակ ներմուծումը նվազեց 11.2 %ով (տ/տ)՝ նույնպես թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի 63.3 %ով(տ/տ) և կենցաղային տեխնիկայի 42.7 %ով նվազման, ինչպես նաև տրանպորտային միջոցների ներմուծման ցուցանիշի 25.7 %ով իջնելու հաշվին։ 

Հունվարին, չներառելով թանկարժեք մետաղների և քարերի ու կենցաղային տեխնիկայի առևտուրը, արտահանման ցուցանիշը բարձրացավ 8 %ով (տ/տ),իսկ ներմուծման ցուցանիշը չաճեց (տ/տ)։

Զբոսաշրջիկների ժամանումները հունվարին կտրուկ աճեցին 28.6 %ով (տ/տ)՝ արտացոլելով անցյալ տարվա երկրորդ կիսամյակում գրանցված բարձր աճի շարունակությունը։