ՀԲ. Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են
Հայաստանում հունվարին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 43.7 %ով (տ/տ)։ ՀԲ զեկույցի համաձայն, սա պայմանավորված էր 43 %ով (տ/տ) Ռուսաստանից զուտ ներհոսքերի աճով (կազմեց ընդհանուր զուտ ներհոսքի 52 %ը), Միացյալ Նահանգներից ներհոսքի ծավալի 7.6 %ով (տ/տ) ընդլայնման հետ մեկտեղ(կազմեց ընդհանուր զուտ ներհոսքի 38 %ը)։Հատկանշական է, որ հունվարի աճը նշանակալիորեն բարձր էր 2025 թ․ հունվարին գրանցված 17.3 % (տ/տ)աճի համեմատ։
Փետրվարին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 0.7 %ով (ա/ա՝ տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ), իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց 0.2 %ով (ա/ա)։ ՀՀ դրամը փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինն արժևորվեց 4.6 %ով(տ/տ), իսկ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց համապատասխանաբար 8.4 %ով (տ/տ) և 14.2 %ով (տ/տ)։ Համախառն պահուստներն ընդլայնվեցին՝ փետրվարի վերջին կազմելով 5.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը համարժեք է 4.1 ամսվա ներմուծումների։
Հունվարին առևտրային բանկերի ավանդները նվազեցին 0.3 %ով (ա/ա), իսկ վարկերը՝ 1.1 %ով (ա/ա)։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կայուն մնաց՝ կազմելով 19.3% (տ/տ) ընդհանուր ավանդների և 24.1 % (տ/տ)վարկերի դեպքում։ Ֆինանսական համակարգի առողջ ցուցանիշները պահպանվեցին․ կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 20.3 %, չաշխատող վարկերը կայունացել են՝ կազմելով 1.3 %։