45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում. տեսանյութ
Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են, և շուտով կլինեն Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից և տեսանյութ հրապարակել։
Ըստ աղբյուրի, նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից։
Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտարարել էր որ տրոլեյբուսների ձեռքբերման համար օգտագործվել են նաև «Աջափնյակ»-ի մետրոյի համար նախատեսված գումարները։