ԿԲ կայքում հասանելի կլինի «Վիճակագրական ակնարկ» նոր էջը

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի «Վիճակագրություն» բաժնում` «Վիճակագրական հրապարակումներ» ենթաբաժնի ներքո, այսուհետ հասանելի կլինի «Վիճակագրական ակնարկ» էջը, որտեղ գրաֆիկական պատկերների միջոցով կներկայացվեն ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի հիմնական վիճակագրական ցուցանիշները:
Նոր ձևաչափը հնարավորություն կտա ավելի արագ և պարզ մոտեցմամբ տեսնել կարևոր վիճակագրական տվյալները, ներառյալ փոխարժեքների դինամիկան, տնտեսական ակտիվության և գնաճի ցուցանիշները, ֆինանսական շուկաների և բանկային համակարգի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև այլ կարևոր վիճակագրական տեղեկություններ։
Տվյալները կթարմացվեն ամեն շաբաթ, ինչը հնարավորություն կտա օգտատերերին մշտապես հետևել տնտեսության և ֆինանսական համակարգի ընթացիկ զարգացումներին։
Կենտրոնական բանկը շարունակելու է ընդլայնել վիճակագրական տվյալների հասանելիությունը և բարելավել դրանց ներկայացման ձևաչափերը՝ առավել թափանցիկ և պարզ տեղեկատվություն փոխանցելու համար։