Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:
Երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել էր տեխնիկական խափանում, որի պատճառով մետրոպոլիտենը անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության։