Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ. Միրզոյան

Անցած տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել երեք երկրի հետ՝ Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ և Պակիստան: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պակիստանի դեպքում, գիտեք, տարիներ շարունակ խնդիր կար: Դա մի թնջուկ էր, որը կապվում էր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ:

Անցած տարի մեզ հաջողվել է հասնել փոխըմբռնման և հարաբերություններ հաստատել: Պակիստանյան կողմն էլ իր կողմից բավականին մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություն: Այժմ կապի մեջ ենք և դեսպաններ ենք հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ: Այդ պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա: