ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Արսեն Թորոսյանը՝ տեսանյութում
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում՝ տեսանյութով տեղեկացրել է, որ նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։
Նա, մասնավորապես, հայտարարել է. «Լավ լուրով եմ ուզում կիսվել, հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների և նաև ցերեկային կենտրոնների համար։
Ապրիլի 1–ից մեր ենթակայությամբ գործող բոլոր խնամքի կենտրոնների, երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների, ինչպես նաև մեր երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 30% ով և մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։
Հետևաբար մայիսին հարգելի գործընկերներ դուք կստանաք պլյուս 30% աշխատավարձ և ես որպես նախարարության ղեկավար ըստ էության ձեզնից ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս։
Ինձ համար ձեր աշխատանքային պայմանները առաջնահերթություն է, առաջնահերթություն է եղել հենց առաջին օրվանից և ես ամեն ինչ անելու եմ դրանք աստիճանաբար բարելավելու ուղղությամբ, լավ եղեք մեր քաղաքացիներին, լավ ծառայություններ մատուցեք»։