Քննարկվել է Հրազդանի կոյուղու ցանցի արդիականացման հարցը

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանի, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների և GIZ միջազգային կազմակերպության, Հրազդանի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական քննարկումն է անցկացրել:
Օրակարգում Հրազդանի կոյուղու ցանցի արդիականացման, Քաղսիի նախկին մաքրման կայանի տեղում նոր կայան կառուցելու, Մարմարիկ գետ և Աղբյուրակ ջրամբար լցվող կեղտաջրերի մաքրման և կառավարման ծրագրերի հետ կապված հարցերն են::
Բոլոր առաջարկները քննարկվել են. այս փուլում մարզի ազդակիր համայնքներից ակնկալվում է գույքագրել գործող կոյուղու ցանցերի հետ կապված բոլոր խնդիրները, որոնք էլ կներկայացվեն ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե՝ նախնական նախագծային հաշվարկներ իրականացնելու նպատակով:
Սա այս ձևաչափով արդեն չորրորդ քննարկումն է, իսկ հարցը մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ակտիվ ու համակողմանի հանդիպումները շարունակվում են և արվում է առավելագույնը, որպեսզի ՀՀ կառավարություն- Կոտայքի մարզպետի աշխատակազմ-ազդակիր համայնքներ- հասարակական սեկտոր արդյունավետ համագործակցության արդյունքում, նոր գործիքակազմերի կիրառմամբ Հրազդանում ստեղծվի կոյուղու արդիականացված համակարգ, մաքրման նոր կայան և կեղտաջրերի արդյունավետ կառավարում: