Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակը կբարեկարգվի

Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական բարեկարգումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։

Հիմնավորման համաձայն՝ «Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքներ» միջոցառման շրջանակներում 2023 թ.-ից իրականացվում են կառուցման և բարեկարգման աշխատանքներ։

Տարածքի ամբողջական բարեկարգման և հանրային օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն, մասնավորապես՝ մաքրման կայանի կառուցում, արտաքին լուսավորության համակարգի վերակառուցում և այլ աշխատանքներ, որոնք արտացոլված են նաև պայմանագրի մինչև 10 տոկոսի ավելացման ծավալաթերթ նախահաշվում:

Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել գործող պայմանագրի արժեքը ավելացնել մինչև 10 տոկոսով՝ 449,996.0 հազար դրամի չափով: