Կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ – 90» արտադրական կոոպերատիվում կրկնակի վերահսկողության ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս)։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մս? ?յին աղացած կիսապատրաստվածքներ» և ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:
Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է: