Հասցեն՝ Հայաստան․ Ապրիլի 1-ին նշվում ասորական Նոր տարին

Հասցեն՝ Հայաստան փոդքաստի այս թողարկումը ներկայացնում է հայ-ասորական դարավոր բարեկամությունը և Հայաստանի ասորական համայնքի մշակութային ու հասարակական կյանքը:

Զրուցակից ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Ռազմիկ Խոսրոևը ներկայացնում է  ասորիների պատմական ավանդը  քրիստոնեական արմատների տարածման  և արամերեն լեզվի պահպանման գործում:  

Առանձնահատուկ շեշտվում է համայնքի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի պետական կառավարման, գիտության և արվեստի ոլորտներում: Հեղինակն անդրադառնում է նաև ազգային ավանդույթներին, եկեղեցական կյանքին և ապրիլի մեկին նշվող ասորական Նոր տարվա խորհրդին:

 Եզրափակիչ խոսքում ընդգծվում է երկու ժողովուրդների ճակատագրական ընդհանրությունը և Հայաստանում փոքրամասնությունների իրավունքները հարգելու  բարձր մակարդակը:

Շնորհավորում ենք ասորական համայնքին Խա բը-Նիսանի (Akitu)՝ Ասորական Նոր տարվա առթիվ։  Թող այս գարնանային տոնը  բերի նոր լիցքեր, խաղաղություն, հաջողություններ և սեր։