Ֆրանսիան կբախվի կարտոֆիլի, մեղրի և կաթի դեֆիցիտի
Ֆրանսիան երաշտի պատճառով կբախվի կարտոֆիլի անխուսափելի պակասի։ Ինչպես գրում է Liberation թերթը, կարտոֆիլագործների ազգային միության (UNPT) ղեկավար Ժոֆրոյ դ’Էվրիի խոսքով՝ 2022 թվականը բերքատվության առումով վատագույններից է լինելու ավելի քան 20 տարվա ընթացքում։
Ռեկորդային երաշտի պատճառով արտադրության առաջիկա անկման մասին են հայտնել նաև կաթնամթերք արտադրողներն ու մեղվաբույծները:
Աղբյուրը՝ shabat.am