Արաբիկայի աճեցման հողերի 20%-ը կարող է դառնալ անպիտան. կանխատեսում
Մինչև 2050 թվականը գլոբալ կլիմայի փոփոխությունը կարող է արաբիկայի աճեցման այժմյան հողերի 20%-ը դարձնել անպիտան, հայտնում է Rabobank-ը։ Բրազիլիայի, Կոլումբիայի և Հոնդուրասի պես երկրների՝ արաբիկայի աճեցման հողերի 8%-ն արդեն իսկ անպիտան է արտադրության համար, մեծ ներդրումներ է պահանջում և ապահովում է ցածր բերքատվություն, հայտնել է Reuters-ը։
«Ջերմաստիճանի բարձրացումը և տեղումների փոփոխությունները կարող են սուրճի աճեցման պայմանները դարձնել ավելի քիչ կանխատեսելի և մեծացնել կլիմայական ցնցումների՝ երաշտների, ջերմային ալիքների և ուժեղ անձրևների հաճախականությունը»,- ասված է Rabobank-ի զեկույցում։ «Կլիմայական պայմանների բարձր փոփոխականությունը ռիսկեր է ստեղծում մատակարարման անվտանգության համար»,- նշում են հեղինակները, հայտնում է Ագրոէքսպորտը։