Տեղ համայնքը կդառնա տուրիստական կարևոր կենտրոն
Տեղ համայնքում շարունակվում են նպատակաուղղված աշխատանքները՝ համայնքը տուրիստական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։
Համայնքապետարանից հայտնում են, որ այս համատեքստում շուտով կմեկնարկեն Մ2 մայրուղուց մինչև Մելիք Բարխուդարի ամարաթ կամրջի կառուցման աշխատանքները։
Նախագծի իրականացումը նպատակ ունի խթանելու համայնքում տուրիզմի զարգացումը՝ ստեղծելով նոր գրավիչ ենթակառուցվածք այցելուների համար։
Այս նպատակով համայնքի ղեկավարն ընդունել է Ավստրիական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներին՝ շինարարության իրականացման հնարավոր համագործակցության տարբերակները քննարկելու համար։
Տեսանյութն՝ այստեղ